Դաղստանում տեղի ունեցածի նման իրադարձությունները կարող են էապես ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանային մակարդակում՝ հատկապես հաշվի առնելով նման ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների կազմակերպման ցանցային բնույթը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ներկայում Քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանքներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն քաշվի»,- շեշտել է նա։