Հետևեք մեզ։

Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 8 ժամ գազ չի լինի

23:24, 24 հունիս 2024
Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 8 ժամ գազ չի լինի

Հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, պլանային աշխատանքների իրականացման համար կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Փափազյան, Հր.Քոչարի, Հր. Քոչարի 1-ին նրբանցքի, Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի, Արծրունու, Վաղարշյան, Կասյան, Հակոբյան, Գյուլբենկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն: