Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ամփոփվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հայտերի ուսումնասիրման Աշխատանքային խմբի աշխատանքները։
«Գնահատումների գումարման արդյունքում հայտնի դարձան 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» հիմնադրամը կկնքի նվիրաբերության պայմանագիր ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհների հավաստագրերի հանձնումը տեղի կունենա հուլիսի 3-ին Փարպի գյուղի պտղատու ծառերի պուրակում»,-գրել է Աննա Հակոբյանը: