Հետևեք մեզ։

Ծովագյուղ-Շորժա ճանապարհին ավտոբուս է այրվել (լուսանկարներ)

07:16, 25 հունիս 2024
Ծովագյուղ-Շորժա ճանապարհին ավտոբուս է այրվել (լուսանկարներ)

 

Հունիսի 24-ին, ժամը 21:32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի մոտ 10-կմ-ին այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։02-ին,մարվել՝ 22։21-ին։ Այրվել է ավտոմեքենան: