Հետևեք մեզ։

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաներին

10:20, 25 հունիս 2024
Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաներին

Այս ամիս ևս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են գերեվարված և Բաքվում ապօրինաբար ազատազրկված հայազգի անձանց:

Այս մասին հաղորդել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նա տեղեկացրել է, որ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում կալանավորված անձանց վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև նպաստում է անձանց ընտանիքների հետ հարաբերությունների վերականգնմանը կամ շարունակմանը: ԿԽՄԿ ընթացակարգերին, դիտարկումներին և առաջարկություններին համապատասխան տեսակցությունները կատարվում են միայն կալանավորող կողմի հետ»,- նշել է Հուսեյնովան։