Հետևեք մեզ։

Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` կարկուտ

10:44, 25 հունիս 2024
Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` կարկուտ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։  


Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։