Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի երկխոսությունը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Մակրոնը «Do It Yourself» փոդքաստում,-«Չեմ բացառում այս կամ այն թեմայի շուրջ զրույցի հնարավորությունը»։
Մակրոնը նշել է, որ «հավատում է երկխոսության ուժին»։
«Ես բացարձակապես անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», - ասել է նա։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ ՌԴ ղեկավարի հետ կքննարկի, մասնավորապես, «ատոմակայանների թեման»՝ չբացատրելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։
Պուտինը ավելի վաղ հաղորդել էր, որ ինքը և Մակրոնը լավ աշխատանքային հարաբերություններ են ունեցել, սակայն Ֆրանսիայի նախագահը վերջ է տվել դրանց։