Երևանի ավագանին հավանություն է տվել «Մաքս մեդ» ընկերության կողմից «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում 600 մլն դրամի ներդրումային ծրագրին։ Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետը «Մաքս մեդ» ՍՊԸ-ի հետ կկնքի նոր համաձայնագիր՝ 2014 թվականի հունիսի 9-ի պայմանագրում ավագանու որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
«Առաջարկելու եմ՝ 2025-ից սկսած՝ 6 տարվա ընթացքում, կատարել լրացուցիչ 600 միլիոն դրամի ներդրում՝ պայմանագիրը ևս 5 տարով երկարաձգելու նպատակով»,- ասել է նա:
Երևանի ավագանին 44 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց առաջարկին։