Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը դեմ է արտահայտվել կանանց նիկաբ կրելուն։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ այս հագուստը բնորոշ չէ կովկասյան ժողովուրդներին։
«Անձամբ ես դեմ եմ նիկաբ կրելուն, այդ թվում՝ որպես մարդ, ով բազմիցս կատարել է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված խնդիրները, և նաև այն պատճառով, որ առաջին հերթին կովկասյան ժողովուրդների համար անսովոր այս հագուստը թույլ է տալիս տղամարդկանց ևս թաքնվել այս շղարշի հետևում, միևնույն ժամաանկ այդ շղարշի հետևում կանայք կարող են կրել արգելված իրեր։ Անվտանգության տեսակետից ես դեմ եմ դրան»,- ասել է Դաղստանի ղեկավարը։