Ձեր համար կրկնելու եմ նույն նախադասությունը, որը ձեզ մոտ միգուցե ժպիտ առաջացնի։ Պաշտպանության նախարարությունն իրեն վերաբերող հարցերով շատ օպերատիվ արձագանքում է, յուրաքանչյուր տեղեկատվություն տրամարդում է, էլի եմ կրկնում, նախկինում եթե դժգոհություն կար արագության հետ կապված, վերջին ժամանակներում այդ խնդիրները չկան։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերին, որոնց անընդհատ տարբեր մակարդակներով պատասխանում են»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ զինծառայողների ծնողները անհանգստություններ ունեն, ցանկանում են պատասխան ստանալ այն մասին, թե արդյոք հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում, Սարգսյանն ասաց․
«Դուք ի՞նչ գիտեք՝ ակտիվ գործողությունների է գնում։ Տեղեկատվական իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։
Եթե որևէ խնդիր ծագի, մենք վերջին շրջանում պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ ստուգված տեղեկություն ենք տրամադրում։ ՊՆ-ին վերաբերող բոլոր հարցերին մեր լրատվական ծառայություն»։