Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության պայմաններ չկան, Մոսկվան պատրաստ է երկխոսության միայն այնքանով, որքանով պատրաստ են նրա գործընկերները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության այնքանով, որքանով մեր գործընկերները պատրաստ են դրան, և դրա համար ոչ մի պայման չի պահանջվում», - ասել է Պեսկովը լրագրողներին Ուկրաինայի հարցի շուրջ երկխոսության վերաբերյալ։