Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատի որոշումը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու վերաբերյալ, հանդիսանում է արևմտյան հիբրիդային պատերազմի տարր։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատի որոշումը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի վերաբերյալ աննշան է, քանի որ ՄՔԴ-ի իրավասությունը չի տարածվում Ռուսաստանի վրա, այդ որոշումն ընդունվել է որպես մեր երկրի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի մի մաս»,- նշել է Անվտանգության խորհուրդը։