Դատարանի որոշմամբ՝ այսօր դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, ինչպես նաև տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը։ Բոլոր երեքը խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին հունիսի 4-ին՝ «ԱԳՆ-ի գործով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոպբեն Մելիքյանը։
«Բոլոր երեքի նկատմամբ դատարանը կիրառվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը։
Տարոսը մյուս քաղբանտարկյալներին ու քաղկալանավորներին»։