Հետևեք մեզ։

«Տանգոն երկուսով են պարում». Կոսաչովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

17:02, 25 հունիս 2024
«Տանգոն երկուսով են պարում». Կոսաչովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, Պրիմակովյան ընթերցումների շրջանակում ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

 

Նա ընդգծել է, որ «տանգոն երկուսով են պարում», ուստի վերջնական արդյունքը կախված է Երեւանից, հաղորդում է NEWS.ru-ի թղթակիցը։


«Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել, մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, կախված է նրանից. որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում այն ​​ռիսկերը, որոնք իր մեջ կրում է Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմը»,- նշել է Կոսաչովը։

Նա հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ «անպատասխանատու է, հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, հետևաբար Ռուսաստանը չի ցանկանում, որ նման ճակատագիր ունենա Հայաստանը»։