ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քույրը՝ Աումա Օբաման, վիրավորվել է Քենիայում հավելյալ հարկերի ներդրման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից արցունքաբեր գազի կիրառման արդյունքում։ Այս մասին նա հայտնել է CNN-ի եթերում։
"Ես չեմ կարող հավատալ։ Ես եկել եմ միանալու ցուցարարներին, բայց մեր դեմ արցունքաբեր գազ կիրառվեց։ Մենք ունեինք միայն դրոշներ և պաստառներ, ուրիշ ոչինչ», - ասել է նա՝ նստելով գետնին Քենիայի մայրաքաղաքի փողոցի մեջտեղում:
Նշենք, որ այսօր Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ քվեարկություն էր ընթանում բյուջեի նախագծի շուրջ։ Հաղորդվում է, որ շենքը հրկիզվել է ցուցարարների կողմից: