ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում իր դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-նշվում է հաղորդագրության մեջ։