Մոսկվան և Թեհրանը վերջերս մի շարք շահավետ պայմանագրեր են կնքել ֆինանսական ոլորտում, այդ համաձայնագրերի իրականացումը կարող է սկսվել հաջորդ ամիս, և այն կարող է կիրառելի լինել ԱՊՀ բոլոր երկրների համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
«Վերջերս Իրանի և Ռուսաստանի միջև շատ լավ պայմանագրեր են կնքվել ֆինանսական հատվածի բոլոր ոլորտներում, որոնք, հուսով եմ, կսկսվեն կյանքի կոչվել հաջորդ ամիս։ Երբ Իրանի և Ռուսաստանի միջև այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն դա կնշանակի, որ ԱՊՀ բոլոր երկրները կկարողանան օգտվել այդ ֆինանսական համաձայնագրերից»,- ասել է Սաֆարին։
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՊՀ երկրների համար Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների կարևորությունը
18:43, 25 հունիս 2024