Հետևեք մեզ։

Ըմբշամարտիկ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ. Մ17 ԵԱ

20:43, 25 հունիս 2024
Ըմբշամարտիկ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ. Մ17 ԵԱ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության կիսաեզրափակիչում Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
 
Եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ Ալեքս Մարգարյանը: 

Արթուր Ամոյանը պարտվել է 3:3 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար: