Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Շնորհավորում ենք Մոզամբիկի կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ»,- նշել է ԱԳՆ-ն գրառման մեջ՝ հավելելով, որ Երևանը ցանկանում է խորացնել Հայաստան-Մոզամբիկ բարեկամական կապերը և ընդլայնել իր համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։