Հետևեք մեզ։

Ռոնալդուն հրաժեշտ է տվել Նաչոյին

21:30, 25 հունիս 2024
Ռոնալդուն հրաժեշտ է տվել Նաչոյին

Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին հայտարարվեց Մադրիդի «Ռեալի» ավագ և պաշտպան Նաչո ֆերնանդեսի՝ ակումբից հեռանալու մասին։ 34-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հուզիչ հաղորդագրություն է հրապարակել, որում հրաժեշտ է տվել մադրիդյան ակումբին։ Աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Նաչոյի թիմից հեռանալուն։

«Դու Մադրիդի «Ռեալի» մեծ պատմության հերոսներից ես։ Հպարտ եղիր քո ձեռք բերածով, Նաչո» — գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Նաչոն իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալում», նա մադրիդյան ակումբի սան է։ Ռոնալդուն Նաչոյի հետ «Արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին։