Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:13, 25 հունիս 2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։
Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Ամփոփվել են Նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքների քննարկման արդյունքները»,-ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։