Ռուսաստանն ու Ադրբեջանը ծաղկուն հարաբերությունների շրջան են ապրում, Մոսկվան և Բաքուն հաջողությամբ համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի շուրջ․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր ելույթի ժամանակ, փոխանցում է NEWS.ru-ն։
«Մենք ծաղկուն հարաբերություններ ենք ապրում Ադրբեջանի հետ. մենք ունենք մի շարք նախագծեր՝ շատ հետաքրքիր, խոշոր, այդ թվում՝ արդյունաբերական զարգացման։ Մենք համատեղ արդիականացրել ենք մեր անցակետերը»,- նշեց նա։
Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես «տրանզիստորային երկիր», ինչը չափազանց օգտակար է Ռուսաստանի համար տնտեսական զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով, Բաքվի քաղաքականությունը Մոսկվային թույլ է տալիս զարգացնել արտահանման հոսքերը։