Հետևեք մեզ։

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պենտագոնի ղեկավարի և ՌԴ պաշտպանության նախարարի հեռախոսազրույցը

00:32, 26 հունիս 2024
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պենտագոնի ղեկավարի և ՌԴ պաշտպանության նախարարի հեռախոսազրույցը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը: «Օսթինն այսօր հեռախոսով զրուցել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելուսովի հետ։ Զրույցի ընթացքում ամերիկացի նախարարն ընդգծել է ընթացող հակամարտության համատեքստում հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունն Ուկրաինայում»,- ասաց նա։

Ռայդերը նաև նշել է, որ վերջին անգամ ամերիկացի և ռուս նախարարները խոսել են 2023 թվականի մարտին, այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը Սերգեյ Շոյգուն էր։ Զրույցը տեղի է ունեցել Օսթինի նախաձեռնությամբ, հավելել է Ռայդերը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որն է զանգի պատճառը։