Հետևեք մեզ։

Դոհայից, Ռիգայից, Դուբայից և այլ քաղաքներից Երևան ժամանող ինքնաթիռներին հաջողվեց վայրէջք կատարել, այլ չվերթներ «ուշացում» կարգավիճակն ունեն

02:26, 26 հունիս 2024
Դոհայից, Ռիգայից, Դուբայից և այլ քաղաքներից Երևան ժամանող ինքնաթիռներին հաջողվեց վայրէջք կատարել, այլ չվերթներ «ուշացում» կարգավիճակն ունեն

Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Ռիգա- Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան  չվերթները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ժամը 02։15-ի դրությամբ` օդանավակայանի չվացուցակից պարզ է դառնում, որ որոշ չվերթներն իրականացնող ինքնաթիռներին հաջողվել է վայրէջք կատարել։

Այսիպիսով` Դոհայից ժամանող ինքնաթիռը վայրէջք է կատարել 02։02-ին, Մոսկվայից ժամանող ինքնառիթը նախատեսված` 01։25-ի փոխարեն վայրէջք է կատարել 01։52-ին, Ռիգայից ժամանող ինքնաթիռը  վայրէջք է կատարել 50րոպե ուշացումով` 02։05-ին, Դուբայից ժամանող ինքնաթիռները` 02։14-ին։

Սոչիից Երևան ժամանող ինքնաթիռը օդանավակայանում կլինի 03։00-ին։

Երևան ժամանող մի շարք չվերթներ ուշացում կարգավիճակն ունեն` Անթալիայից ժամանող չվերթը 36րոպե ուշացում ունի, 19րոպե Հռոմից ժամանողը` Երևան կհասնի 02։29-ին, Աթենքից ժամանողը 03։20-ի փոխարեն Երևանում կլինի 04։12-ին, Վիեննայից ժամանողը Երևանում կլինի 33րոպե ուշ` 04։28-ին։

 

Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Ռիգա- Երևան, Դուբայ-Երևան չվերթների ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատար