WikiLeaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի դահլիճից, գրում է The Guardian թերթը։
Նշվում է, որ Հյուսիսային Մարիանյան կղզիների դատարանը լրագրողին դատապարտել է ազատազրկման այն ժամկետով, որը նա արդեն կրել էր բրիտանական Բելմարշ բանտում։
«Ես ձեզ դատապարտում եմ կրած ժամկետով, ազատ արձակվելուց հետո ձեզ չեմ վերահսկի», - մեջբերում է հրատարակությունը դատավորի խոսքերը։
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ասանժը գործարքի մեջ է մտել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ, ըստ որի ավստրալացին պետք է մասամբ ընդուներ մեղքը, որից հետո նրան ազատ արձակում էին խոստացել։
«Գործը կարճվում է»,- ասել է դատավորը։