Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել տեղական ԶԼՄ-ներին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին։
Խոսելով ՀՀ-ի՝ զենքի գնման վերաբերյալ նոր պայմանագրերի մասին՝ Հասանովն ասել է. «Ընդհանրապես, յուրաքանչյուր պետության բանակը պետք է մշտապես պատրաստ լինի։ Մենք հետևում ենք հարևան պետություններում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Մեզ հետաքրքրում և ուսումնասիրում է զինված ուժերի զարգացումը, այսինքն՝ ինչ ուղղությամբ են դրանք զինված։ Մենք, իհարկե, ուրախ ենք բարեկամ երկրների հաջողություններով, ավելի խորն ենք ուսումնասիրում նրանց, ում հետ խնդիրներ ունենք։ Մենք խորությամբ ուսումնասիրում ենք յուրաքանչյուր զենք, դրանց հնարավորությունները, թե ինչ խնդիրներ կարող են դրանք առաջացնել մեզ համար, և այդ ամենը հաշվի ենք առնում։
Միաժամանակ ուզում եմ նշել, որ պարոն նախագահն իր ելույթում հստակ ասաց, որ եթե տեսնենք, որ Ադրբեջանին սպառնացող վտանգ կա, մենք մեր միջոցները կձեռնարկենք։ Նա բազմիցս ասել է, որ ոչ միայն Հայաստանը, այլև ոչ մի երկիր չի կարող սպառնալ Ադրբեջանին, ոչ մի երկիր չի կարող սպառնալից լեզվով խոսել Ադրբեջանի հետ։ Միաժամանակ մենք մեր միջոցներն ենք ձեռնարկում»։