Հետևեք մեզ։

Նախազգուշացում. Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են հեղեղումներ

11:42, 26 հունիս 2024
Նախազգուշացում. Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են հեղեղումներ

Նախազգուշացում. Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

 

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։ 

 

Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։