Հետևեք մեզ։

Մեկ ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Երևանում․ ինչու՞ ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել

13:33, 26 հունիս 2024
Մեկ ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Երևանում․  ինչու՞ ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել

Երեք ավիաընկերության օդանավերը չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժգին քամու պատճառով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով «Flightradar»-ի տվյալներին, հայտնել էին, որ Վիեննայից, Անթալիայից, Հռոմից, Սոչիից և Ռիգայից մեկնած ինքնաթիռները մի քանի ժամ չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում։

Աղաբեկյանը պարզաբանել է, որ «Armenian Airlines»-ի Սոչի-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռը ուղևորվել է Թբիլիսի, հիմա վերադառնում է Հայաստանի մայրաքաղաք։ Եվս երկու ինքնաթիռ, որոնք Երևան են հասել Դուբայից («Fly Dubai») և Ռիգայից («airBaltic»), ստիպված են եղել մի քանի պտույտ անել «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ։

Այս պահին օդանավակայանն աշխատում է բնականոն հունով, չվերթներն իրականացվում են ժամանակին: