Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելայն համաձայնությունն են տվել «խոսացողներին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից էր։
«Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ՍՏԻ դեմ պայքար, ապա
որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին:
Կանդրադառնամ նաև նրան թե, որքան իմաստուն ու հեռատես են Ոսկեպարի մեր բնակիչները և թե ինչպես են իրականանում նրանց կանխատեսումները»,-գրել է նա: