Հետևեք մեզ։

Մրցավարն ուշագնաց է եղել Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ (տեսանյութ)

13:38, 26 հունիս 2024
Մրցավարն ուշագնաց է եղել Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ (տեսանյութ)

Եզրային մրցավար Ումբերտո Պանջոյը կորցրել է գիտակցությունը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի Կանադա-Պերու (1։0) հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում։

Առաջին բուժօգնությունը եզրային մրցավարին ցույց է տվել կանադացի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն, ինչից հետո 28-ամյա մրցավարը հոսպիտալացվել է:

Տեսանյութը՝ Telegram-ում։