Հետևեք մեզ։

«Սևան ազգային պարկ»-ում 2000քմ տարածք է այրվել

13:46, 26 հունիս 2024
«Սևան ազգային պարկ»-ում 2000քմ տարածք է այրվել

Հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։

Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների և  ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։

 Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ բռնկված հրդեհի հետևանքով  այրվել  են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։