Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Վրաստանի դեմ խաղում, գրում է Armsport.am-ը։
«Ռոնալդուն շատ կայուն մրցաշրջան է անցկացրել։ Նա խաղում էր յուրաքանչյուր խաղում և շատ րոպեներ էր ստանում։
Եթե նա ցանկանում է իրեն լավ մարզավիճակում պահել, լավ չէ ընդմիջումներ անել, իսկ հետո վեց օր հետո վերադառնալ խաղադաշտ։ Ե՛վ Ռոնաոլուն, և՛ Կոստան կլինեն մեկնարկային կազմում»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի 23։00-ին։