Հետևեք մեզ։

Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով. Նիկոլ Փաշինյան

12:36, 20 ապրիլ 2023
Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով. Նիկոլ Փաշինյան
Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ ԱԺ–ում  լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Այսինքն` և՛ մենք, և՛ ադրբեջանցիները այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այդտեղով։ Իսկ սա նշանակում է, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, և նույնն ադրբեջանցիները»,–ասաց Փաշինյանը։
 
Փաշինյանն ասաց, որ փորձը ցուցյ է տալիս, որ երբ սահմանապահներն են աշխատում որոշակի արդյունք է գրանցվում, հույս ունենք՝ մնացած 3,6 կմ հատվածի հարցն էլ կլուծվի։