Հետևեք մեզ։

«Օպելի» 36-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

15:36, 26 հունիս 2024
«Օպելի» 36-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 25-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 41-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը՝ 36-ամյա Էդգար Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 26-ի ժամը 2-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: