Հետևեք մեզ։

Մարզչի օգնականի դեղին քարտի պատճառով Սլովենիան զրկվեց 2-րդ հորիզոնականից

15:39, 26 հունիս 2024
Մարզչի օգնականի դեղին քարտի պատճառով Սլովենիան զրկվեց 2-րդ հորիզոնականից

Եվրո-2024-ի C խմբում Դանիայի և Սլովենիայի հավաքականները վաստակեցին երեքական միավոր, ոչ-ոքի խաղացին միմյանց հետ (1:1), խփեցին և բաց թողեցին նույն քանակի գոլեր (երկուական) և նույնիսկ նույնքան դեղին քարտեր ստացան՝ ֆուտբոլիստների շրջանում, գրում է Armsport.am-ը։

Այս կատարյալ հավասարության պայմաններում բայց և այնպես խմբում 2-րդ տեղը բաժին հասավ Դանիային։ Բանն այն է, որ Սլովենիայի հավաքականի մարզչի օգնականը դեղին քարտ էր ստացել, որը դարձավ ճակատագրական։

Արդյունքում սլովենացիներն խմբում զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը, իսկ Դանիան բարձրացավ 2-րդ հորիզոնական։