Հետևեք մեզ։

Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը․ Անահիտ Ավանեսյան

16:02, 26 հունիս 2024
Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը․ Անահիտ Ավանեսյան

Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը, այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ուրախանում եմ, երբ նախագծողը ոգևորված է լինում, թե ինչ է կառուցվում, բաց է նորարար լուծումների համար և ամբողջովին կիսում է հարմարավետ և էսթետիկ դիզայն ստանալու մեր մտքերն ու մոտեցումները:

Մենք սովորում ենք ոչ միայն կառույցի ճիշտ ֆունկցիոնալություն ստանալ, այլև ստեղծել տրամադրող, մարդամոտ միջավայր:

Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը»,- Facebook-ում գրել է Ավանեսյանը։