Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է սեփական ժողովրդին այն հայտարարությամբ, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria.ru-ն։
«Գլխավորն այն է, որ նման գործիչները, լինելով իշխանությունների ներկայացուցիչներ, նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են զոհել։ Հայաստանի պատմական գաղափարախոսությունը կառուցվել է հենց այս թեզերի վրա։Նրանք արձագանքել են պետության կոչին, գիտեին, թե ինչու են մարտի գնում, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, ինչու են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության»,-ասել է Զախարովան։