ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
«Միաժամանակ հստակ է և ինձ համար կարևոր է արձանագրել. ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս: Մենք չենք անցնի այդ սահմանը»,- ասել է նա: Կանցլերը պնդել է, որ ՆԱՏՕ-ում այս հարցում միաբանություն կա:
ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը բարձր մակարդակով կանցկացվի հուլիսի 9-11-ը ԱՄՆ-ի մայրաքաղաքում։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ Կիևը վաշինգտոնյան հանդիպմանը չի ստանա Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հրավեր։