Հետևեք մեզ։

Սյունիքն ու Լոռին ասֆալտապատման չեմպիոններն են. Գնել Սանոսյան

12:46, 20 ապրիլ 2023
Սյունիքն ու Լոռին ասֆալտապատման չեմպիոններն են. Գնել Սանոսյան

Փաստացի Սյունիքը և Լոռին ասֆալտապատման առումով չեմպիոններ են: Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականը ներկայացնելու ընթացքում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

 

«2018-2022 թվականներից 43 մլրդ դրամի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել Լոռիում: Մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարել:

Մեր գրաֆիկը հետևյալն է՝ ամեն տարի 1500-1600 կմ ճանապարհ ենք ուսումնասիրում, 1000-ի նախագիծն ենք անում, 800-ի շինարարությունն ենք սկսում, որ վերջնարդյունքում 500 և մի քիչ ավել ասֆալտապատենք: Առաջին թիրախը միջպետական ճանապարհներն են, հետո՝ հանրապետականները, հետո՝ տեղականները: Չենք կարող, չէ, միջպետական վատ ճանապարհը թողնենք, գյուղական ճանապարհ կառւցենք»,- ասաց Սանոսյանը: