UFC խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տեսանյութ կհրապարակի ընդդեմ բուլինգի՝ UFC-ի 300 շարքի մրցաշարում երկրպագուի վրա հարձակվելու համար որակազրկման ժամկետը նվազեցնելու համար։ Այս մասին ТАСС-ին հայտնել է մարզիկի գործակալ Սայաթ Աբդրախմանովը ։
«Որակազրկումը կարող է կրճատվել մինչև 6 ամիս։ Արմանը կօգտագործի այս տարբերակը հոկտեմբերին հասանելի լինելու համար»,- պարզաբանել է Աբդրախմանովը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի կեսերին Ծառուկյանը UFC 300 մրցաշարի շրջանակում հաղթեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։ Օպտագոն դուրս գալու ճանապարհին Արմանը փորձեց հարվածել երկրպագուներից մեկի դեմքին՝ սադրիչ պահվածքի համար։ Որակզրկման նախնախակն ժամկետը նախատեսված է եղել մինչև 2025 թվականի հունվարի 12-ը։