Հետևեք մեզ։

20-ամյա քաղաքացին փորձել է եկեղեցու տանիքից նետվելով ինքնասպանություն գործել

19:49, 26 հունիս 2024
20-ամյա քաղաքացին փորձել է եկեղեցու տանիքից նետվելով ինքնասպանություն գործել

Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից: