Հետևեք մեզ։

«ՀՀ ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը՝ պատմական սխալները չկրկնելու համար». Հաջիև

20:26, 26 հունիս 2024
«ՀՀ ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը՝ պատմական սխալները չկրկնելու համար». Հաջիև

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի նախկին և ներկա քաղաքական-ռազմական ղեկավարության պարտությունը կոծկելու, մեղքն ուրիշի վրա դնելու և իրեն արդարացնելու փորձ»։

 

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսպես է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ։

 

Հիքմեթ Հաջիևն ասել է. «Ցավով ուզում ենք նշել, որ նման հայտարարությունները դրսեւորումն են այն բանի, որ ռեւանշիզմի երազանքները դեռ մնում են Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարության մտածողության մեջ։ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս իսպառ հրաժարվել ռեւանշիզմի երևակայություններից և վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը՝ պատմական սխալները չկրկնելու համար»։