Հետևեք մեզ։

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

21:50, 26 հունիս 2024
Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

 

«Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։