Հետևեք մեզ։

Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման մասին

12:47, 20 ապրիլ 2023
Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման մասին

Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է, և մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ, սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ տարածաշրջանի համար։ Մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել։

Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ը նշում է, որ պատրաստ է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում, սակայն Հայաստանը հրաժարվում է։

 Հարցին,թե եթե ՀԱՊԿ-ն գալիս է, ԵՄ դիտորդները պե՞տք է գնան, Փաշինյանն ասաց, որ դրանք պետք է տարբերել․ «ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի իր պատրավորությունները։ ԵՄ առաքելությանը դնել նույն հարթության մեջ ՀԱՊԿ առաքելության հետ, չի կարելի։ Մեր պահանջները ՀԱՊԿ-ից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»։