Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում մրցում էին F խմբում ընդգրկված Վրաստանի և Պորտուգալիայի հավաքականները:
Առաջին անգամ Եվրո-ում հանդես եկող վրացիները հաղթեցին պորտուգալացիներին 2:0 հաշվով: Նրանց դարպասն այդպես էլ անառիկ մնաց Պորտուգալիայի հավաքականի համար: Այդ թիմի լավագույն ռմբարկու Ռոնալդուն փոխարինվեց խաղի 65-րդ րոպեին: Նա երրորդ խաղն է` գոլի հեղինակ չի դառնում:
Հանդիպման երկրորդ րոպեին պորտուգալացիների դարպասը գրավեց իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան:
Երկրորդ խաղակեսին Միկաուտաձեն 11մետրանոց հարվածով գրավեց պորտուգալացիների դարպասը:
Վրաստանը երրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Պորտուգալիան երկու հաղթանակից հետո նախորդ տուրում էր ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։
11 մետրանոցի տեսանյութը` Telegram-ում: