Հետևեք մեզ։

Կաթողիկոսը ու Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին. Պետդեպի զեկույցը

10:17, 27 հունիս 2024
Կաթողիկոսը ու Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին. Պետդեպի զեկույցը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում ան խոսում է ի թիվս այլ հարցերի, նաև եկեղեցի-կառավարություն հարաբերությունների մասին։

 

Զեկույցում նշվում է. «Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված ԼՂ հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության հետ»։

 

Ըստ զեկույցի՝ 2023-ին հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին:

 

«Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով ՀՀ կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»։