Հետևեք մեզ։

ՀՀ-ԵՄ ներկա հարաբերությունները մեկ աստիճանով բարձրացնելու հաջորդ քայլը ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրի ռեժիմ ունենալն է․ Արման Եղոյան

10:43, 27 հունիս 2024
ՀՀ-ԵՄ ներկա հարաբերությունները մեկ աստիճանով բարձրացնելու հաջորդ քայլը ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրի ռեժիմ ունենալն է․ Արման Եղոյան

Հայաստանը (և ընդհանրապես որևէ պետություն) ԵՄ անդամակցության հայտ կարող է ուղարկել այն ժամանակ, երբ արդեն իսկ գտնվում է հարաբերությունների այն փուլում որի զարգացման հաջորդ տրամաբանական աստիճանը կառույցին անդամակցությունն է։ Այսպես է արձագանքել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը իր՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի վերաբերյալ Հովհաննես Ազոյանի մեկնաբանությանը, թե «Հստակ հարց՝ ե՞րբ է իշխող կուսակցությունը հայտ ներկայացնելու Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության համար»։


«Ճիշտ այնպես, ինչպես մարդը կարող է հասնել որևէ շենքի 10֊րդ հարկ, երբ արդեն անցել է 9֊րդը։


ՀՀ֊ԵՄ ներկա հարաբերությունները մեկ աստիճանով բարձրացնելու հաջորդ քայլը ԵՄ հետ արտոնյալ առևտրի ռեժիմ ունենալն է։ Դրան հաջորդողը ազատ առևտրի ռեժիմը (ինչպիսին օրինակ արդեն տասը տարի է ունեն Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան), դրան հաջորդողը կամ դրա բարեհաջող կիրարկմանը զուգորդվողը` ԵՄ անդամակցությանը հայտը»,-Ազոյանի հրապարակային գրառման մեկնաբանություններում գրել է Եղոյանը։