Հետևեք մեզ։

Մենք շատ հստակ ենք խոսում Ալիևի հետ, ժամանակն է խաղաղության․ Օ՛ Բրայեն

12:01, 27 հունիս 2024
Մենք շատ հստակ ենք խոսում Ալիևի հետ, ժամանակն է խաղաղության․ Օ՛ Բրայեն


Խաղաղության հասնելը տարածաշրջանի և ընդհանուր առմամբ Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

 

«Այս բոլոր երկրները համաշխարհային շուկա արտահանում են կամ Ռուսաստանի, կամ Չինաստանի միջոցով։ Նրանք պետք է աշխատեն Ադրբեջանի հետ այլընտրանքի համար։ Մի երթուղին անցնում է Վրաստանով և Սև ծովով, իսկ մյուս երթուղին, որը պոտենցիալ ավելի մեծ է, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: 


Այս առումով մեզ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր՝ պատերազմին և 1990 թվականից ի վեր գոյություն ունեցող այս սարսափելի հակամարտությունը վերջ տալու համար։ Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ՝ ժամանակն է խաղաղության»։