Հետևեք մեզ։

Փորձնական սկսել ենք 1 տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել որոշ մանկապարտեզներում․ ԿԳՄՍ նախարար

12:08, 27 հունիս 2024
Փորձնական սկսել ենք 1 տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել որոշ մանկապարտեզներում․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ ծրագրում են նախադպրոցական կրթության տարիքն իջեցնել։


«Փորձնական ծրագիր ենք սկսել Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներում։ Սովորաբար մսուրում 2 տարեկանից են երեխաներին ընդունում, փորձնական սկսել ենք 1 տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել։

 

Արդյունքներով կփորձենք այս ծառայությունները տարածել մեր մյուս մանկապարտեզներում»,- ասել է Անդրեասյանը։