Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ ես դպրոցների ստուգումներից հետո եմ ազատվել։ Դա զուգադիպություն է։ Անձնական պատճառներ եմ ունեցել և դիմում եմ գրել, ազատվել եմ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու նախկին մարզպետ, այժմ Փաշինյանի խորհրդական նշանակված Արամ Խաչատրյանը։
Հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու Փաշինյանին, նա ասաց՝ ընթացքը ցույց կտա։
Հարցին, թե դիմում եք գրում, որ ազատվեք մարզպետի պաշտոնից, նշանակում է, որ լավ մարզպետ չեք, ու պարապ չմնալու համար խորհրդական է նշանակվել, Խաչատրյանը չհամաձայնեց․«Ես չասացի, որ վատ մարզպետ եմ, ասացի՝ անձնական խնդիրներ եմ ունեցել, դիմում եմ գրել»։